Հիմնական Արմինեի մասին Գրադարան Նվիրի´ր գիրք Միջոցառումներ Դեսպաններ
Image Description
Հասանելի է
Կարող եք ամրագրել հիմա
Գրադարան
Պետք է կարդալ

Դարը

Հեղինակ: Ալան Բադիու
(0 — 0 Կարծիքներ)
Ժանր
Պետք է կարդալ
Հրատ. տարեթիվ
2021
Էջերի քանակ
304
Լեզու
Հայերեն
Արխիվային համար
#272
Կարգավիճակ
✓ Հասանելի է

«Դարը» աշխատության 13 տեքստերի հիմքում Փիլիսոփայության միջազգային քոլեջի սեմինարներում (1998-2001) Բադիուի կարդացած դասախոսություններն են: Նա խոսում է 20-րդ դարի մասին։ Ինչպե՞ս ընկալել այդ դարը։ Ինչպե՞ս ըմբռնել «դասական հանցագործության» էությունը (Հոլոքոստ, Գուլագ). չէ՞ որ այդ ոճիրները բնութագրվում են մտքի բացակայությամբ, չէ՞ որ այդ միտքը փոխարինվել է վիճակագրությամբ (միլիոնավոր զոհեր): 

Բադիուն համարում է, որ 20-րդ դարն ամենեւին էլ չի առաջնորդվել «պայծառ ապագայի» խոստումներով կամ «երկրային դրախտի» պատրանքով։ Ճիշտ հակառակը. առաջմղիչ ուժն իրականի հանդեպ կիրքն էր, ամեն ինչ «այստեղ եւ հիմա» իրագործելու տենչը: Այն ավետյաց դար չէր, այլ կենսագործելու դարաշրջան։ Իրագործման, իրացման, իսկույնեւեթ իրակերտելու դար էր, ոչ թե խոստումների եւ հուսադրման: Դարի վերջին 20 տարիները Բադիուն կոչում է 2-րդ Ռեստավրացիա: 

Իրականի տեղը բռնում է թիվը (հարցում, հաշիվ, բյուջե, վարկ, բորսա), մտքին փոխարինում է կարծիքը: Ըստ Բադիուի դարի ոճրագործությունը չի ավարտվել. «թերեւս հռչակավոր հանցագործներին փոխարինել են մանրմունր քրեականները, որոնք նույնքան անանուն են, որքան բազում բաժնետիրական ընկերությունները»: Գիրքը հայերեն Է հրատարակվել «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» ծրագրի շրջանակում։

Մուտք գործել նախքան ամրագրումը: Մուտք
💬
Մուտք գործել նախքան ամրագրումը: Մուտք
📖
Մեկնաբանություններ դեռ չկան
AI Գրական խորհրդատու
Armineh's Library
Այսօր
Բարև ես AI Գրական խորհրդատուն եմ

Ի՞նչ ուղղությամբ ես ուզում զարգանալ հիմա — ֆինանսական գրագիտություն, ինքնավստահություն, թե՞ մոտիվացիա ու նպատակներ։
ԱՄ
Ուզում եմ սկսեմ նպատակներ դնել ու կյանքս կազմակերպեմ:
Հիանալի է։ Ահա 2 գիրք, որ կօգնեն սկսել՝
Նպատակներ և լուծումներ
Ռոբերտ Կիյոսակի
Սովորեցնում է ճիշտ դնել նպատակ ու հասնել արդյունքի կոնկրետ քայլերով։
Անձի զարգացու
Ուզում եմ և կանեմ
Միխայիլ Լաբկովսկի
Օգնում է հասկանալ թե ինչ ես ուզում ու համարձակ գործել առանց կասկածների։
Անձի զարգացում
Ժանր ընտրիր
Բիզնես
Կենսագրական
Պետք է կարդալ
Անձի զարգացում
Մանկապատանեկան
Դետեկտիվ