Հիմնական Արմինեի մասին Գրադարան Նվիրի´ր գիրք Միջոցառումներ Դեսպաններ

Գրադարանից օգտվելու կանոններ

Արմինեի գրադարանը անվճար գրադարան է Գյումրիում, որից կարող են օգտվել բոլոր գրքասերներն ու ընթերցասերները։

Գրադարանից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել կայքում։ Յուրաքանչյուր գրանցված ընթերցող կարող է միաժամանակ վերցնել առավելագույնը երկու գիրք և դրանց վերադարձից հետո շարունակել օգտվել գրադարանից։

Գրքերը տրամադրվում են 14-օրյա ժամկետով։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ժամկետը երկարացնել մեկ անգամ՝ ևս 14 օրով։ Ժամկետի երկարաձգման համար պարտադիր չէ այցելել գրադարան․ կարող եք կապ հաստատել մեզ հետ սոցիալական ցանցերի կամ հեռախոսազանգի միջոցով։

Ընթերցողները պարտավոր են գրքերին վերաբերվել խնամքով։ Արգելվում է գրքերում նշումներ կատարել, էջեր պոկել կամ ծալել։ Գրքի կորստի կամ վնասման դեպքում ընթերցողը պարտավոր է 10-օրյա ժամկետում գրադարանին վերադարձնել նույն գրքից։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +374 44 50 55 29
Կամ մոտենալ՝ Ք. Գյումրի, Գայի 1, ԳՏԿ, 2-րդ հարկ

AI Գրական խորհրդատու
Armineh's Library
Այսօր
Բարև ես AI Գրական խորհրդատուն եմ

Ի՞նչ ուղղությամբ ես ուզում զարգանալ հիմա — ֆինանսական գրագիտություն, ինքնավստահություն, թե՞ մոտիվացիա ու նպատակներ։
ԱՄ
Ուզում եմ սկսեմ նպատակներ դնել ու կյանքս կազմակերպեմ:
Հիանալի է։ Ահա 2 գիրք, որ կօգնեն սկսել՝
Նպատակներ և լուծումներ
Ռոբերտ Կիյոսակի
Սովորեցնում է ճիշտ դնել նպատակ ու հասնել արդյունքի կոնկրետ քայլերով։
Անձի զարգացու
Ուզում եմ և կանեմ
Միխայիլ Լաբկովսկի
Օգնում է հասկանալ թե ինչ ես ուզում ու համարձակ գործել առանց կասկածների։
Անձի զարգացում
Ժանր ընտրիր
Բիզնես
Կենսագրական
Պետք է կարդալ
Անձի զարգացում
Մանկապատանեկան
Դետեկտիվ