Այս գիրքը ոգեշնչող և հուզական պատմություն է այն մասին, թե ինչպես է պետք հաղթահարել դժվարությունները, հուսահատությունը, հավատալ սեփական ուժերին և դառնալ իսկապես երջանիկ:
Նիքն անկեղծորեն պատմում է իր ֆիզիկական խնդիրների և ապրումների մասին, այն մասին, թե որքան դժվար էր իր համար համակերպվել իր վիճակի հետ, և անգամ այն պահերի մասին, երբ ինքը ցանկացել է վերջ տալ իր կյանքին:
Այնուամենայնիվ, Նիքը սովորել է բարձրանալ առանց ձեռքերի ու ոտքերի՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով:
Ծնված լինելով առանց ձեռքերի և ոտքերի՝ Նիք Վույչիչը կարողացավ հաղթահարել իր հաշմանդամությունն ու ապրել լիարժեք ու անհավատալիորեն լավ կյանքով, նա հրաշալի օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր իրական երջանկությունն են փնտրում: Այժմ, լինելով միջազգային ճանաչում ունեցող մոտիվացիոն բանախոս, նա ջերմեռանդորեն իրականացնում է իր առաքելությունը: Ըստ նրա՝ ամենակարևորը կյանքի իմաստը գտնելն է և երբեք չհիասթափվելը, անկախ նրանից, թե ինչպիսի դժվարությունների ու հավանական խոչընդոտների կհանդիպեք: