Գիրքը առաջին անգամ հրատարակվել է 1964 թվականին։ Այն միակն է միսս Մարփլի մասնակցությամբ պատմություններից, որի գործողությունները տեղի են ունենում Անգլաիյից դուրս։ Արև, լողափ, արմավենիներ․ թվում է՝ ոչինչ չի կարող խաթարել Կարիբյան ծովի դրախտային կղզիներից մեկի անդորրը, և ծեր մայոր Փելգրեյվի մահն ընդամենը ժամանակավոր ստվեր է գցել հանգստացողների միապաղաղ առօրյայի վրա։ Սակայն միսս Մարփլին հանգիստ չի տալիս այն միտքը, որ մայորի մահվան հետևում սոսկալի գաղտնիք կա, և նա ամեն ինչ կանի, որ բացահայտի այն։